Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Յոթ չափիր, մեկ կտրիր

Յոթ չափիր, մեկ կտրիր
01.04.2019 | 20:45

Համակարգային կոռուպցիայի բացակայությունը լինում է այն ժամանակ, երբ անպատժելի կոռուպցիոներներ չեն լինում: Եվ հենց այն փաստը, որ ձերբակալվում են պետական պաշտոնյաներ, նշանակում է, որ կոռուպցիան համակարգային չէ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով օրերս առողջապահության փոխնախարարի ձերբակալությանը, որն ըստ նախնական տեղեկությունների՝ կաշառք է վերցրել:


«Իրատեսի» ճշտող հարցին, թե ըստ իրեն՝ նախորդ իշխանությունների ժամանակ կոռուպցիոն բացահայտումներ չէի՞ն լինում, Ռուբինյանը բացասական պատասխան տվեց:
Մեր մյուս դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի 2014-ին 12 տարվա ազատազրկման դատապարտված Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի դեպքին, պատգամավորը պատասխանեց. «Բացառություն է եղել»:
Նախորդ իշխանությունների կառավարման ժամանակ սոցապ ծառայության պետի ձերբակալության դեպքն իհարկե միակը չէր: Կոռուպցիայի մեջ տարբեր պաշտոնյաներ են մեղադրվել ու կրել իրենց պատիժը: Կարիք չկա սեփական իշխանության վարկանիշը բարձրացնելու համար ստվերել նախկիններին արածներն ու ամեն ինչ միայն մութ լույսի ներքո ներկայացնել: Լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ: Իսկ հայտարարույթյուններ անելիս առավել քան վստահ լինել դրանց ճշմարտացիության վրա, համոզվել՝ բացառություններ չկան ու նոր բարձաձայնել դրանց մասին, քանի որ հենց այդ բացառություններն են, որ ապացուցում են արատահայտած որևէ դրույթի ոչ լիարժեքությունը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ